copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:00 04-08-2023

Վրաստանում սողանք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ

Վրաստանի Շովի բարձրլեռնային հանգստավայրում արգելափակված մարդկանց տարհանման գործընթացը վերսկսվել է։ Ինչպես փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը, ուղղաթիռներով դուրս է բերվել 140 մարդ, այդ թվում ՝ երեխաներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում, Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով երկու մարդ է զոհվել:

Սողանքի հետևանքով ավերվել են կամուրջները և վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը։ Փրկարարներն ու ոստիկանները աղետի վայր են ժամանել ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար։ Արդեն իրականացվել է 9 չվերթ։

Անհետ է համարվում 50 մարդ, որոնք սողանքից հետո կապի դուրս չեն եկել։ Վերջին տեղեկություններով՝ վեցին գտել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուսների հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

Նշենք, որ Շովի հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից 1.5 հազար մետր բարձրության վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ