Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:40 04-08-2023

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կայցելեն Կոռնիձոր

Հումանիտար հարցերով և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր նույնպես կայցելեն Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս։

Հաղորդվում է, որ խոսքը 5 կազմակերպությունների մասին է: Նրանց կուղեկցի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:

Հիշեցնենք, որ արդեն տասներորդ օրն է, ինչ կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: 21 բեռնատար շարունակում է կանգնած մնալ տեղում: