Ներքին Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 14:20 03-08-2023

Մի հանդուրժեք, որ ճիճուները ղեկավարեն ձեզ․Սերժ Սրապիոնյան

Ժողովուրդը, որը զրկված է մտածելու հնարավորությունից, կորցրել է իր ազգային ինքնագիտակցությունը և ինքնասիրությունը, այդ ժողովուրդը դատապարտված է պատմության թատերաբեմից հեռանալուն։ Հայաստանի կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց գրականագետ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։

«Մենք հայտնվել ենք մի այնպիսի փոսի առաջ, որ չենք էլ հասկանում, որ մեր քույր ու եղբայրներին պարզապես միջնադարյան ճիզվիտական օրենքներով մի թուրք լամուկ պարզապես ոչնչացնում է ու մենք անտարբեր նստած մտածում ենք մի անհեթեթ նախադասության շրջանակում՝ անհրապույր և դժգույն երկիր է Արցախը, մենք ինչ գործ ունենք Արցախի հետ։ Իսկ այնտեղ էլ իր նման մեկը, որը վառելիք չի կարողանում ապահովել մարզերից մայրաքաղաքին հաց ապահովելու համար, ավտոբուսներով խաղաղ երթ է կազմակերպում, այդքան վառելիք է փչացնում։ Այդ խաղաղությունն Ալիևից դու որտեղի՞ց ես տեսել, կոֆեման մարդ։ Ի՞նչ պրովակացիա եք ձեռնարկել այս ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու համար։

Ժողովուրդը պետք է արթնանա և հասկանա, որ իրեն վերածում են մի բիոզանգվածի, որն իր իրավունքներն այլևս պաշտպանել չի կարող։

Ժողովրդին կոչ եմ անում՝ մի հանդուրժեք, որ ճիճուները ղեկավարեն ձեզ, ձեր գլխում բանական ուղեղ է դրված, մտածեք և հասկացեք, սա այն վերջնագիծն է, որից անդին մենք ճանապարհ չունենք» , - ասաց Սերժ Սրապիոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում