Ներքին Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 13:20 03-08-2023

Snoop Dogg-ին կանչելու փոխարեն էդ գումարը հատկացրեք զենք ու ԱԹՍ գնելուն. Չախալյան

Snoop Dogg-ին Հայաստան հրավիրելու փոխարեն այդ գումարը հատկացրեք զենք ու անօդաչու թռչող սարքեր գնելուն։ Հայաստանի կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ այս մասին նշեց «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնեց, որ իրենք Հայաստանի կառավարությունից պահանջում են երկրում զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Նա կարծում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս հարցում Հայաստանի քաղաքականությունը չի փոխվել, և այսօր էլ Հայաստանը գտնվում է նույն անպաշտպան վիճակում։

«Մենք տեսնում ենք, որ անգամ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրվեց, ՀՀ պետական քաղաքականությունը չի փոխվել դեպի ռազմարդյունաբերության զարգացում։ Ուղիղ 1 տարի առաջ ադրբեջանցիները «Բայրաքթարներով» հարձակվեցին, ու մենք կրկին անպաշտպան էինք։ Պահանջում ենք ռազմարդյունաբերությունը դարձնել պետական քաղաքականություն, առաջին պլան»,- նշեց նա։

Չախալյանը նաև նշեց, որ Հայաստանում կան տարբեր խմբեր, որոնք փորձում են ԱԹՍ-ներ, հարձակողական, պաշտպանողական ռոբոտներ ստեղծել։ Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն այլ երկրներից զենք գնելուն, բայց ներքին պոտենցիալը նույնպես պետք է օգտագործել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի