Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:41 01-08-2023

Վանաձորում թալանել են «Արարատբանկ»-ի մասնաճյուղի կառավարչի տունը․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 31-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 53-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնել է, որ իր տունը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Արդեն տեղում Աշոտ Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 28-ի ժամը 19:00-ից մինչև հուլիսի 31-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում ընտանիքի անդամներով բացակայել են բնակարանից, երբ որդին՝ 23-ամյա Սպարտակ Ս.-ն, եկել է տուն և նկատել, որ բնակարանի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և մտել ներս ու այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, խմիչքներ, քաղցրավենիք, սպայական դաշույններ և ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում Աշոտ Ս.-ն հայտնել է, որ ինքն աշխատում է «Արարատբանկ» ԲԲԸ Վանաձորի 1-ին մասնաճյուղում, որպես կառավարիչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են