Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:00 31-07-2023

Գերմանացի պատգամավորն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոթն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանն արգելափակում է մարդասիրական օգնությունը դեպի Լեռնային Ղարաբաղը։ Սա միջազգային իրավունքի խախտում է։ Նույնիսկ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում, դա չի արդարացնում էթնիկ զտումները։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է հանդես գան հստակ դիրքորոշումով։ Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի «որսը»»,- գրել է Ռոթը՝ տարածելով t-online.de հեղինակավոր լրատվական կայքի հոդվածը Լեռնային Ղարաբաղում վերահաս ցեղասպանության մասին։

Ադրբեջանը հունիսի 15-ից ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է։ Ավելի քան 40 օր Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի մատակարարումներից, կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի պակաս։ Հայաստանը հուլիսի 26-ին հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ, սակայն Ադրբեջանն արգելել է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ 19 բեռնատարները մինչ օրս կանգնած են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրում՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։

Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակ հնարավորություն ունի միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որի ուղեկցությամբ բուժման կարիք ունեցող քաղաքացիներ են Արցախից տեղափոխվում Հայաստան, սակայն հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքի անցակետից, նրան տեղափոխել են Բաքու ու կեղծ մեղադրանքներ առաջադրել։

Հայաստանի և Արցախի ղեկավարությունը ևս իրենց բազմաթիվ հայտարարություններում Ադրբեջանի գործողությունները մեկնաբանել են որպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու քայլեր։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են