copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:20 25-07-2023

Չնայած համառ ջանքերին, մենք չենք կարողանում Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը. ԿԽՄԿ

Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը:

Ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

«Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողությունները այդ տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են նշված երթուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը։
«Քաղաքացիական բնակչությունը ներկայումս բախվում է դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների, ինչպիսիք են հիգիենայի միջոցների և մանկական սնունդի դեֆիցիտին: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով սակավ և թանկ են դառնում, մինչդեռ որոշ այլ մթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկները, ձուկը և հավը անհասանելի են:

Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և հիմնական սննդամթերք բերել տարածք մի քանի շաբաթ առաջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում