copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 22-07-2023

Թեզերն էլ են պարտադրում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին։ Ի դեպ, ուղերձում բավական տարօրինակ (մեղմ ասած) ձևակերպումներ կային, որոնք հայաստանյան հանրային տիրույթում կոշտ քննարկման ու քննադատության արժանացան։Հրապարակված տեքստում ասվում էր, թե «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի, այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահի ուղերձի հիմնական շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ում մշակված թեզեր էին: Ավելին, մենք դեռևս նախօրեին տեղեկություն էինք ստացել, որ տարբեր տեքստեր են պատրաստվում ուղարկել Արցախի իշխանություններին, որոնցում ներառված են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տիրաժավորվող թեզեր, որոնք աստիճանաբար պետք է հրապարակ նետվեն:

Հավելենք նաև, որ ավելի ուշ Թովմասյանը փորձել էր սեփական խոսքը խմբագրել և պարզաբանմամբ հանդես գալ, թե հատկապես ինչ է նկատի ունեցել «բազմազգ երկիր» և «հազարամյակներով կողք կողքի» ապրել ասելով, բայց դրանից խոսքի էությունը չի փոխվում, ինչպես և չի փոխվում այն հանգամանքը, որ փաստացի Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումներ բանեցնել Արցախի իշխանությունների նկատմամբ և ազդել նրանց վրա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը