copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:33 21-07-2023

Փաշինյանը նշել է, թե ինչն է խանգարում Ադրբեջանի հետ բանակցություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հավատում է Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հնարավորությանը։

«Եթե չհավատայի ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա։ Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում եմ, որ մենք արդյունքի կհասնենք»,- ասել է նա Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին։

Ըստ նրա՝ դա միայն իրենից կախված չէ։

«Որովհետև ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից։ Էլ չեմ ասում, մենք ընդհանուր առմամբ վակուումի մեջ չենք բանակցում։ Կա նաև միջազգային իրադրություն, աշխարհաքաղաքական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են ի հայտ տալ։ Քաղաքական իրավիճակ, ներքաղաքկան իրավիճակ»,- ասել է նա։

Փաշինյանը նաև ասել է, թե որն է բանակցություններին խանգարող ամենակարևոր բանը․ «Ամենակարևոր բանը, որ, իմ կարծիքով, խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը հայերի և ամեն հայկականի նկատմամբ, ատելության գործողությունները։ Եվ իհարկե վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ և ժողովրդի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում