Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:07 21-07-2023

Պարտադրելու ենք այսօրվա իշխանությանը հրաժարական և ԱԺ լուծարում. Ալբերտ Բազեյան

«Հաշվի առնելով, որ Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերները վերածվել են սպառնալիքների, մենք անհրաժեշտ ենք գտել ձևավորել այնպիսի մի ուժ, որը սեփական օրինակով ցույց կտա միասնականության ընթացքը մեր երկրում և դրանով հիմք կդնի այն աղճատվածության սպառմանը, որը վերջին ընտրություններից հետո ակնբախ երևում է մեզանում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կամավորականների, աշխարհազորի և պահեստազորի զինվորականների միավորման նախաձեռնող խմբի անդամ Վարդան Խաչատրյանը:

Իր հերթին միավորման նախաձեռնող խմբի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենց համագումարը տեղի կունենա հուլիսի 25-ին:

«Մեր առաջին խնդիրն է լինելու անհրաժեշտության դեպքում մեր զինվորների հետ կողք կողքի պաշտպնելու մեր հայրենիքի սահմանները և ազատագրել բռնազավթված տարածքները: Մեր երկրորդ խնդիրն է լինելու մեր օրինակով նպաստել, որ առողջ, ազգային քաղաքական ուժերը միավորվեն, ձևավորեն պայմանականորեն 1 միասնական համահայկական դաշինք: Մենք այցելելու ենք մարզեր, տեղերում բացելու ենք մասնաճյուղեր և մի գեղեցիկ օր համահայկական դաշինքի հետ կոչ ենք անելու ոտքի հանել ժողովրդին՝ անհնազանդություն հայտնելով այսօրվա իշխանությանը: Պարտադրելու ենք այս իշխանությանը հեռացում և այսօր գործող Ազգային ժողովի լուծարում: Կարճ ժամանակի համար կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի արդար, օրինական արտահերթ ԱԺ ընտրություններ: Նոր ԱԺ-ն որևէ մեկին կընտրի երկրի վարչապետ:

Երբեմն հարց են տալիս, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Ոչ նա, ոչ նա, ոչ էլ նա, հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի հայրենասեր, ավելի կրթված, և ավելի կազմակերպված, քան Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Բազեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում