copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:59 19-07-2023

Աննա Հակոբյանը կրկին բարոյական աջակցությո՞ւն է ցուցաբերում. ֆոտո

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով»։



Ուշագրավ է, սակայն, որ Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներում բանջարեղենով լի զամբյուղն ամենևին էլ տանն աճեցրած բանջարեղենի տեսք չունի․ օրինակ, պղպեղները կարծես թե գնված են, իսկ բանջարեղեններն ասես հատուկ փայլեցված լինեն շուկայի փորձառու վաճառականի ձեռքով։



Հարկ է ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը շարունակում է իրեն հատուկ ձևով «աջակցել» արցախցիներին՝ ավելի քան 7 ամսի տևող շրջափակման համատեքստում և ընթրիքի լուսանկարներ է հրապարակում այն դեպքում, երբ 120 հազար արցախցիներ հումանիտար աղետի շեմին են կանգնած։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը օրեր առաջ էլ տեսանյութ և լուսանկար էր հրապարակել, որտեղ պատկերված էր նա՝ Ալբերտ Էյնշտեյնի գրքով, իսկ հագին շապիկ էր՝ հետևյալ գրությամբ․

«Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին