Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:27 19-07-2023

Նստացույցը, այն էլ` այդպիսի կոմֆորտ պայմաններում, ինքնին տգեղ է և տհաճ․ տեսանյութ

«Միջաազգային հանրությանը չի հետաքրքրում այն կարծիքը, որը չի հետաքրքրում սեփական կառավարութայնը և սեփական ժողովրդին։ Եվ ահա այս ակցիան արդյունավետ է նրանով, որ մենք ցույց ենք տալիս, որ մենք ոչ միայն անտարբեր չենք այլ նաև պլանավորում ենք և ինձ թվում է դրա նախապայմանները կան այս 24 ժամյա խորհրդանշական հացադուլը ընդգրկեոլվ բոլոր միջազգային կազմակերպություններով դարձնել աշխարհասփյուռ»,-այս մասին այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

Նշենք, որ «Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ շարունակվում է։ Սեդրակյանը նշեց, որ եթե անգամ որևէ գործողություն որևէ արդյունք չի բերում, ապա միևնույնն է՝ պետք է աշխատել նրա համար, որ կա բարոյական սանդղակ։ Հարցին՝ որքա՞ն են պատրաստվում շարունակել պայքարի այս միջոցը, Սեդրակյանն ասաց, կշարունակեն այնքան մինչև առաջին տրանշը պարենի ինչ-որ միջոցով հասնի Արցախ, Լաչինի միջանցքով այլ ոչ թե Արդբեջանական ճանապահով․ «Օգտվելով առաջինը հենց ձեր լրատվամիջոցից հարցս ուղղում եմ հայկական կուսակցույթուններին, որոնք սնվում են մեր՝ հարկատուներիս հարկերից, պարբերաբար տեսակետեր հայտնում։ Որտե՞ է իրենց քաղաքական դիրքորոշումը, Արցախում կատարվող հումանիտար աղետի վերաբերյալ։ Մեր քաղաքական կուսակցույութնները արձակուրդու՞մ, են, ինչպես պատգամավորները, ինչպես ինստիուցիոնալ ընդդիմությունը»։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցին քաղաքագետն ասաց, որ նա հիմա պետք է խոսի․ «Պետք է խոսի այնպես, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե որոնք են եղել նրա սխալները, թե ինչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել իրենց մեջքի ետևում։ Նստացույցը, այն էլ այդպիսի կոմֆորտ պայմաններում, ինքնին տգեղ է և տհաճ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին