Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:15 17-07-2023

Թշնամին այսօր ևս կրակել է Սոթքի դիրքերի ուղղությամբ․ ավագանու անդամ

«Սոթքում կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը։

«Այսօր ևս կրակոցներ եղել են, դրանք միջդիրքային հատվածում են։ Դրանք փոքր տրամաչափից են, մեծ տրամաչափից կրակոցներ չկան, ժողովուրդը ուշադրություն չի դարձնում դրանց։ Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, ժողովրդի մոտ տրամադրությունը ինչպես միշտ մարտական է, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված»,- ասաց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 00:05-01:40-ն ընկած ժամանակահատվածում, թշնամին հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը