Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 13-07-2023

Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը, դա Հայաստանը երկու մասի կբաժանի և կկտարի ՀՀ-Իրան կապը. Վելայթի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կարծում է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է զգոն լինեն Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագայի հարցում ՆԱՏՕ-ի դավադրությունների նկատմամբ։ Այս մասին իրանցի պաշտոնյան նշել է իր հոդվածում, որը հրապարակվել է իրանական Tasnim լրատվական գործակալության կողմից։

Վելայաթին ընդգծել է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը: Նրա խոսքով՝ դրան դեմ հանդես եկողներն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ «Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում»,- նշել է նա։

Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն միտումը, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Նա նշել է, որ այդ դեպքում կսահմանափակվի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, և երկիրը 15-ի փոխարեն կունենա 14 հարևան, բացի այդ կխափանվի Իրանի ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։

Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին օտար երկրների առկայությունը։

«Ցավոք, ուկրաինական բախումների լուրջ և բարդ խնդիրը որոշակի անփույթ վերաբերմունք է առաջացրել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հետին պլան է մղվել 3+3 բանաձևը, որն ի սկզբանե ընդունվել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Եվ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին-խմբ) միջամտության և անօրինական ու կոռուպցիոն ներկայության վայր է, և եթե այս միտումը շարունակվի, ապա այս շատ զգայուն տարածաշրջանը գործնականում կվերածվի անվտանգության սպառնալիքի»,- կարծում է նա։

Ալի Աքբար Վելայաթին հայտնել է նաև, որ ռուսական կողմը պետք է շատ զգույշ լինի և իմանա, որ Հարավային Կովկասում ցանկացած փոքր անփութություն այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին:

«Եթե նրանք անտեսեն, ապա ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք չկարողացան որևէ կարևոր բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները շատ զգայուն հարավկովկասյան տարածաշրջանում և կխաթարեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը»,- գրել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել