Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:59 11-07-2023

Արցախում փաստաբանները ենթարկվել են բռնության․ բացառիկ տեսանյութ

Գլխավոր դատախազության դիմաց հավաքված փաստաբաններին ոստիկանության ներկայացուցիչները երեկ բերման են ենթարկել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել փաստաբան Ռոման Երիցյանը։ Տեսանյութում նա ասում է.

«Բերման ենթարկելու գործողությունը զուգորդվել է փաստաբանների նկատմամբ գործադրվող շատ խիստ ֆիզիկական բռնությամբ, փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։ Բերման ենթարկելու գործողությունը զուգորդվել է տարբեր բնույթի հայհոյանքներով և կոպտագույն այլ վերաբերմունքով։




Բացի այդ ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, ով քաղաքացիական հագուստով էր, ֆիզիկական բռնություն գործադրելով վերցրել է լրագրողի տեսագրող սարքը և ջնջել համապատասխան տեսագրությունները, որտեղ արձանագրված էին ոստիկանության գործողությունները, թե ինչպիսի բռնություն էին գործադրում փաստաբանների նկատմամբ»։

Երիցյանը նշեց, որ իրենք գլխավոր դատախազության դիմաց հավաքվել էին պարզաբանում ստանալու համար, թե ինչու պաշտպանը չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալին, ինչու է խախտվում պաշտպանի և պաշտպանյալի իրավունքները, և դրա փոխարեն արժանացել են ֆիզիկական բռնության։

«2 օր է՝ մենք զրկված ենք մեր պաշտպանյալին տեսակցելու հնարավորությունից և ունենք խիստ կասկածներ, որ մեր պաշտպանյալի նկատմամբ գործադրվել է ֆիզիկական բռնություն, և նրան տեսակցելու հարցում էսպիսի խոչընդոտներ ստեղծելը նպատակ է հետապնդում էդ բռնության հետքերը թաքցնել մեզնից»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց