copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 10-07-2023

Էրդողան-Ասադ հանդիպման ամսաթիվը հստակեցնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է՝ թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու և երկու երկների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ Ասադի հանդիպման ամսաթիվը հստակեցնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։ Այս մասին ռուս դիվանագետն ասել է արաբական Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լավրենտևը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում դժվարություններ կան՝ մասնավորապես Սիրիայի տարածքում Թուրքիայի ունեցած ռազմական ներկայության հարցում։

Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում գտնվող միջազգային ճանապարհների վերաբացմանը, ապա Պուտինի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ թուրքական կողմը պարտավորվել է իր զինված խմբավորումները դուրս բերել M-4 մայրուղուց՝ 6 կիլոմետր հեռավորության վրա։

Վերջինս նաև հայտնել է, որ որոշ դժվարություններ կան կապված Թուրքիայի և Սիրիայի հիշյալ տարածքները վերահսկող խմբերի միջև հարաբերությունների հետ։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքը բավականին բարդ է։

Լավրենտևը նաև չի բացառել, որ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կարող է եռակողմ հանդիպում կայանալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները խզվել են 2011 թվականից, երբ Սիրիայում մեկնարկեց քաղաքացիական պատերազմը, որտեղ Էրդողանը սկսեց աջակցել Ասադի դեմ պայքարող զինված խմբավորումներին՝ չնայած մինչև այդ Սիրիայի նախագահի հետ ունեցած բավական ջերմ հարաբերություններին։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում