copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:45 09-07-2023

Ֆրանսիան ՀՀ-ում նոր դեսպան կունենա

Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հրամանագիր են ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։

«Արտաքին հարցերով խորհրդական Օլիվյե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

Ամենից շատ դիտված