copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 08-07-2023

Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու որոշումն ԱՄՆ-ի ագրեսիվ հակառուսական կուրսի բացահայտ դրսևորումն է․ Զախարովա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային ինամթերք մատակարարելու որոշումն ԱՄՆ-ի ագրեսիվ հակառուսական կուրսի հերթական բացահայտ դրսևորումն է։

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Զախարովան ընդգծել է, որ ԱՄՆ-ի այս դիրքորոշումն ուղղված է Ուկրաինայում հակամարտությունն ու պատերազմը «մինչև վերջին ուկրաինացին» երկարացնելուն։ Նրա խոսքով՝ սա «Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հոգեվարքը երկարացնելու ցինիկ փորձ է՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերը»։

«Վաշինգտոնը քաջ գիտակցում է, որ ուկրոնացիների «խոստումները»՝ այդ անխտրական օգտագործման զենքերը «զգույշ» և «պատասխանատու» օգտագործելու մասին, արժեք չունեն։ Ինչպես տեղի է ունեցել ամեն անգամ, երբ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի ավելի շատ մահացու սպառազինության համակարգեր են հանձնվել»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում