copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:20 07-07-2023

Վարչապետն աշխատանքային այցով Վրաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

«Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում»:

Ավելի վաղ հայտնել էնք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Ամենից շատ դիտված