copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:14 07-07-2023

Արմավիրի մարզում մեքենա է այրվել

Հուլիսի 7-ին, ժամը 14։57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:15-ին»։

Ամենից շատ դիտված