copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:01 06-07-2023

Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծվել է նրա բազմաշերտ լինելը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծել է նրա բազմաշերտ լինելը: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ-ից:



«Շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են միևնույն մշակույթի կրողները: Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11000 տարեկան հայկական աստղադիտական-օրացուցային-կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև», - ասաց Հայկ Մալխասյանը:

Ստացված արդյունքները կարևոր, փաստացի աստղադիտական, դիտողական տվյալների հիմնարար ուղեցույց-հենք են հայկական տոմարական-օրացուցային, դիցաբանական, հնագիտական, ազգագրական, ինչպես նաև պատմական անհիշելի անցքերի ուսումնասիրությունների համար։

«Արդյունքներն առավելապես նշանակալի արձագանք են ստանում հայ գիտական հանրության, մասնավորապես, հայագիտության բնագավառով հետքրքրվող գիտնականների շրջանում: Այս ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մի հոդված՝ «On «Observational Instruments» composed of Stones No. 12, 13 and 14 of «Zorats Qarer» Monument», արժանացել է մրցանակի հայագիտության ոլորտում տպագրված հոդվածների մրցույթում»,- ասաց Հայկ Մալխասյանը:

Հետազոտության հիմնական արդյունքները տպագրվել են «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» (ComBAO) գրախոսվող գիտական պարբերականում (անգլերեն), Վենետիկի «Բազմավէպ» գիտական պարբերականում, ինչպես նաև միջազգային որոշ գիտաժողովների նյութերում:
Ուսումնասիրությունները կատարվել են Բյուրականի աստղաադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում