Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:00 05-07-2023

Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է իր զինված ուժերը դուրս բերի Ղարաբաղից. Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, ապա պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն Արցախի տարածքից։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Բաքվում ընթացող Բաքվում Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարական հանդիպման ժամանակ իր ունեցած ելույթում։

Ալիևն ընդգծել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ներկայացրեց հինգ հիմնական սկզբունքներ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Նրա խոսքով՝ չնայած Հայաստանին պարտադրել են Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, այնուամենայնիվ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս առկա են հայկական զինված ուժերի մնացորդները» (չակերտները՝ Oragir.News, նկատի ունի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին-խմբ

«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատմամբ, ապա իր զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը։ Տեղում գտնվող հայկական զինված ուժերը ռազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»,- հայտարարել է նա։

Վերջինս նաև պնդել է, որ Հայաստանը խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը կապեր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Նա նշել է, որ սա Հայաստանի պարտավորությունն է, որը նա ստանձնել է երեք տարի առաջ ստորագրված կապիտուլյացիայի ակտով։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Չմիավորման շարժման երկրներին՝ «օկուպացիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի արդար դիրքորոշմանը» (չակերտները՝ Oragir.News, նկատի ունի 1994-2020 թվականները, երբ Արցախի Հանրապետության տարածքը դեռևս Ադրբեջանի կողմից օկուպացված չէր) ցուցաբերած սկզբունքային աջակցության համար։ Նա այս համատեքստում հիշեցրել է, որ 2020 և 2022 թվականներին շարժման անդամ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կանխել են «միակողմանի և կողմնակալ» (չակերտները՝ Oragir.News) հակաադրբեջանական հայտարարությունների ընդունումը։




Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ