Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:26 05-07-2023

Ոտնահարվում են մարդու իրավունքները. հարցում՝ Սահմանադրության օրվա մասին

Հայաստանում հուլիսի 5-ին նշում են երկրի մայր օրենքի` ՀՀ Սահմանադրության օրը: 1995թ.հենց այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության նախագահին վերապահված լայն լիազորություններով։

2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի:

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ գիտե՞ն թե ինչ օր է այսօր, Հայաստանի Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի՞, թե ոչ, և ո՞ր իրավունքներն են ոտնահարվում։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ սահմանադրությունն ունի փոփոխությունների կարիք, քանի որ դրանով ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները։

Մանրանասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան