copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 03-07-2023

Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորում է առանց անհրաժեշտության չայցելել Ֆրանսիա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների մասին՝ դրանք որակելով որպես ջարդեր։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ առանց անհրաժեշտության Ֆրանսիա այցելելուց։

«Հաշվի առնելով Ֆրանսիայում անկարգությունները, որոնք առաջացել են՝ ոստիկանության կողմից ալժիրցի դեռահասի դաժան սպանության, ոստիկանության կողմից զանգվածային բռնությունների, քաղաքացիական անհնազանդության, իշխանությունների կողմից համարժեք արձագանքի բացակայության, ռասիստական հակումների հետագա սրման հետևանքով՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները պետք է զերծ մնան Ֆրանսիայի Հանրապետություն առանց անհրաժեշտության այցելելուց, և այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել մեծ զգուշություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում