copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:43 03-07-2023

Ալեն Սիմոնյանը փետրվարից նստած զանգի է սպասում, շփում չի եղել. Մետաքսե Հակոբյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել էր ԱՀ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հնչեցրած այն մտքին, որ ինքը Արցախի շրջափակումից հետո ոչ մի անգամ ԱՀ ԱԺ նախագահի հետ չի կապնվել։

Ալեն Սիմոնյանը գրել էր. «Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»։



Ալեն Սիմոնյանի գրառմանն ի պատասխան՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հալոբյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ։



Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կարող ենք կապ հաստատել ԱՀ ԱԺ ցանկացած պատգամավորի հետ և հարցերն իրեն ուղղել, որ մանրամասներ ինքը չհնչեցնի։

«Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահին, ի տարբերություն իրեն ես ասում եմ՝ ինքը այնքան էմուցիոնալ է գրել, որ իր վրիպումները նույնիսկ չի նկատել։ Խոսքս վերջի մասին է վերաբերում, եթե դուք կարդաք, կտեսնեք, թե ինչպես է ինքը նշում, որ այո, որևէ շփում չի ունեցել։

Այնտեղից պարզ երևում է, որ փետրվանից նստած զանգի է սպասում և որևէ շփում չունի, այնինչ անընդհատ շփումների մասին է խոսում»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը հավելեց. «Ես ոչ իրենց պես բարձր տրամադրություն ունեմ, և ոչ էլ ազատ ժամանակ ունեմ, որ զբաղվեմ նման մեկնաբանություններով։ Այս օրհասական պայմաններում, որում հիմա Արցախն է գտնվում, անդրադառնալ Հայաստանի իշխանությունների խոսքին, որոնք լցված են Արցախը հանձնելու գործին, ես չեմ կարծում՝ դա կարևոր բան է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում