copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:37 30-06-2023

Աննա Վարդապետյանն ընդունել է Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալին


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակությանը:

Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել խորվաթ գործընկերոջը հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը:

«1994 թվականին՝ Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո, մեր երկրների հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Կնքվել են համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Բացառություն չի կազմում նաև իրավական ոլորտը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է երկու երկրների, այդ թվում՝ դատախազությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը, որը հիմք է հանդիսանում հետագա գործընկերության զարգացման համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում