copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:51 29-06-2023

Սիմոն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում որոշեց Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սիմոն Մարտիրոսյանին 2022 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023-ի ամառային զորակոչը։ Նա նախապատրաստվում է մասնակցելու2023-ի աշխարհի առաջնությանը և 2024-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Սիմոն Մարտիրոսյանին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում