copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:10 27-06-2023

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ խաղաղ հանգուցալուծմանը նպաստելու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության կողմից բարձրացված ապստամբության կարգավորման գործում իր ներդրած ավանդի համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում։

«Երախտապարտ եմ Բելառուսի նախագահ Ալեքսանդրի Գրիգորիի Լուկաշենկոյին՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն իր ջանքերի և իր ներդրման համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել երկրի ռազմական, իրավապահ և հետախուզական մարմիններին, ինչպես նաև զոհված օդաչուներին, ովքեր կանգնեցին ապստամբների ճանապարհին։

«Շնորհակալ եմ մեր բոլոր զինվորականներին, իրավապահներին, հատուկ ծառայություններին, ովքեր կանգնեցին ապստամբների ճանապարհին, հավատարիմ մնացին իրենց պարտքին, երդմանը և իրենց ժողովրդին: Զոհված հերոս օդաչուների խիզախությունն ու անձնազոհությունը փրկեցին Ռուսաստանը ողբերգությունից և կործանարար հետևանքներից»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում