Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 21:45 26-06-2023

Փողոցային առևտրի դեմ պայքարը ևս ձախողվել է. առևտուրը շարունակվում է

Թեև քաղաքային իշխանությունը հայտարարել է, թե խստացնում է վերահսկողությունը, բայց արգելված փողոցային առևտուրը ոչ միայն չի դադարում, այլև ընդլայնվում է։ Քաղաքային իշխանությունները ոստիկանների հետ համատեղ ստուգայցեր են անցկացնում, ապօրինի առևտրի դեպքերն էլ հայտնաբերվում ու կասեցվում են։ Փողոցում առևտուր իրականացնող անձանցից բռնագրավում է ապրանքը և այն նվիրում մանկատներին և ծերանոցներին։

Oragir.News-ը առևտրականներից հետաքրքրվեց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շարունակո՞ւմ են խոչընդոտել իրենց առևտուրը։

«Քաղաքապետարանի աշխատակիցները ընդամենը կատարում են վերևների հրաման։ Չեն թողնում մարդիկ մի կտոր հացի փող տուն տանեն։ Ստիպում են, որ մարդկանց երեխաները խուլիգանություն անեն, բանկ թալանեն, խանութ թալանեն»,-ասաց առևտրականներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում