copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 26-06-2023

Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղարկվել է

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը, որը սահմանվել էր շաբաթ օրը՝ Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի բարձրացրած ապստամբությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով օպերատիվ շտաբի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ հունիսի 26-ին ժամը 9-ից Մոսկվայի մարզի տարածքում գործող ժամանակավոր սահմանափակումները հանվել են։ Հայտարարության համաձայն՝ ներկայումս Մերձմոսկովյան շրջանի տարածքում իրավիճակը կայուն է։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում նույնպես չեղարկվել են հակաահաբեկչական գործողության ռեժիմի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Նրա խոսքով՝ դպրոցականների ավարտական միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային հունիսի 24-ին, կկայանան հուլիսի 1-ին։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ մարզում նույնպես հակաահաբեկչական գործողության ռեժիմը վերացվել է։

Հիշեցնենք, որ Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմը սահմանվել էր հունիսի 24-ի առավոտյան, երբ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովում գտնվող ռազմական օբյեկտները և որոշել են հասնել Մոսկվա: Պրիգոժինը մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի ձախողման մեջ ու հայտարարել «արդարության երթի» մասին։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը հայտնել էր ապստամբությունը դադարեցնելու մասին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել