copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:22 25-06-2023

Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը՝ սպառնալով ցած նետվել․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմանում ՀՀ Նեքրին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։

Մոտ 1 ժամ տևած ոստիկանների բանակցություններն արդյունք են տվել, և քաղաքացին հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլին։ Նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են քաղաքացու ինքնությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում