copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 22-06-2023

Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Լոնդոնում ընթացող Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովի ժամանակ։

«Ադրբեջանը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին՝ հիմված Ուկրաինայի ինքիշխանության և տարածքային ամբողջականության վրա»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ Ադրբեջանը Ուկրաինային 10 միլիոն օգնություն կհատկացնի։ Նրա խոսքով՝ այդ օգնությունը կներառի էլեկտրական սարքավորումների մատակարարում և օժանդակություն Իրպեն քաղաքի վերակառուցման հարցում։

Նշենք, որ նախօրին Լոնդոնում մեկնարկել է երկօրյա միջազգային կոնֆերանս՝ նվիրված Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։ Դրան մասնակցում են Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի վարչապետները, Եվրահանձնաժողովի ղեկավարը, ԱՄՆ պետքարտուղարը և հարյուրավոր ընկերությունների ներկայացուցիչներ։





Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում