copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 21-06-2023

Առաջնագծում որոշակի անդորր է, քանի որ ուկրաինական զորքերը լուրջ կորուստներ են կրել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս առաջնագծում որոշակի անդորր է, քանի որ ուկրաինական զորքերն անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել։ Այս մասին Պուտինն ասել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պուտինը հայտնել է, որ ներկայումս ռազմաճակատի երկայնքով ուկրաինական ուժերն ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացվում։

«Ռազմական գործողությունների որոշ տարրեր, իհարկե, կան՝ հրետակոծություն, հետախուզություն։ Սակայն ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացվում»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերն, ըստ երևույթին, զբաղվում են մարտունակության վերականգնմամբ։ Նրա համոզմամբ՝ այդ նպատակով Կիևը ներկայումս միավորում է նոր ստորաբաժանումները բրիգադներից, որոնք լուրջ կորուստներ են կրել և փորձում է ճեղքել ռուսական պաշտպանությունը։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում