Ներքին Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 10:15 21-06-2023

Ո՞ւր են մեր երեխեքը. անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան՝ ԱԱԾ շենքի դիմաց. ՈւՂԻՂ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասից ռազմաճակատ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

Oragir.News-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ դժգոհ են իշխանության աշխատանքից. «Աշխատանք չկա, շուտով 3 տարին կլրանա, որ մեր տղերքից լուր չունենք, բայց իշխանությունը մատը մատին չի տալիս: Մեկը կարո՞ղ է պատասխանել, թե ո՞ւր են մեր երեխեքը:

2021-ին՝ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց՝ մեր տղերքը մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց այդ հայտարարությունից ուղիղ 2 տարի է անցել, անգամ հաստատված գերիներին չեն կարողանում բերել...»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ:

Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում է անհետ կորած:

Նշենք նաև, որ այս դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից