copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 20-06-2023

Ուկրաինայի արևելքում բարդ իրավիճակ է ստեղծվել. Աննա Մալյար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ երկրի արևելքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին Մալյարը գրառում է կատարել իր տելեգրամյան պաշտոնական ալիքում։

Մալյարն ընդգծել է, որ ռուսական կողմը մեծացրել է իր ուժերը և ակտիվորեն գրոհում է Լիմանի և Կուպյանսկի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են հատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմանները, և առայժմ սա է նրանց հարձակման հիմնական ուղղությունը։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը մեծ թվով ստորաբաժանումներ է կենտրոնացրել Ուկրաինայի արեւելքում։

«Իրավիճակն արևելքում այժմ բարդ է։ Հակառակորդը մեծացրել է ուժերը և ակտիվ գրոհում է Լիմանի և Կուպյանսկի ուղղություններով՝ փորձելով մեզնից խլել նախաձեռնությունը։ Արձանագրվել է հակառակորդի կողմից կրակ բացելու բարձր ակտիվություն: Թեժ բախումները շարունակվում են: Մեր զորքերը հակառակորդի ուժերի և միջոցների գերակայության պայմաններում գործում են խիզախորեն և թույլ չեն տալիս հակառակորդին առաջ գնալ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան