Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:57 16-06-2023

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծել․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այցելել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

«Այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Մամիկոնի նկատմամբ արդեն 1.5 տարի իրականացվող անբարոյական քրեական հետապնդումը դուրս է տրամաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է:

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծեն. վերջինս իր մոտեցումներում վճռական է և պինդ:

Գեներալ Խաչատուրովի համար առհասարակ հետաքրքիր չէ, թե դատական գործընթաց ընթանում է՞, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի, իսկ Խաչատուրովն իր բնավորության և կերպարին համահունչ սառնասրտորեն կրում է իր փայաբաժին առաքելությունը:

Գեներալի այս հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունն ակնհայտորեն հունից հանում է թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել