copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:00 15-06-2023

Արցախում սարսափած են, վախենում են ինֆորմացիա տրամադրել

Քանի որ մեր մոտ նախագահը փաստաթուղթ է ստորագրել, որ անգամ կարծիք հայտնել չի թույլատրվում, ես վախենում եմ, որևէ բան փոխանցել թեկուզ նման հարցերի շուրջ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի մի բնակիչ՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախում, ինչպես է Արցախցիների հոգեվիճակը։

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ Արցախի նախագահի հրամանագրով սահմանափակվել է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվել է տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

Մեր զրուցակիցը համաձայնեց մեզ հետ խոսել և որոշակի ինֆորմացիա փոխանցել այն ժամանակ միայն, երբ պայմանավորվեցինք, որ նյութում անուն չենք նշի։

«Մարդկանց մոտ տարբեր հոգեվիճակ է, ոմանք մտածում են, ոմանք պայքարում, ոմանք մտածում են, որ կարող են գնալ-գալ։ Բայց կոնկրետ այս պահի դրությամբ, որ նորից փակել են ճանապարհը, հումանիտար բեռներ չեն թողում գա, չեմ կարող ասել՝ ինչ հոգեվիճակում կլինի արցախցին»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ինչ գնային փոփոխություններ կան Արցախում, կա՞ն ապրանքներ, որոնց գինը բարձրացել է՝ պատասխանեց. «Նայած խանութ, խանութ կա, որ գները շատ բարձր են, խանութ կա, որ ցածր է, խանութ էլ կա, որ նշված սանդղակի գներով են վաճառում ապրանքը, նայած, որ խանութում ոնց, չեմ կարող գների մասին հստակ բան ասել»։

Մեր զրուցակիցը նշեց, որ խանութներից շարունակում են կտրոններով ապրանքներ ստանալ։ «Նորից կտրոններ են տվել, մի շաբաթ չի լինի, որ ստացել ենք, բայց որ ասեմ կտրոններով են միայն առևտուր անում՝ սուտ կլինի։ Խանութներում ազատ վաճառք էլ կա, կտրոն պարտադիր է միայն պեսոքի, ձեթի և նման այլ սննդամթերքների համար, բայց կան որոշակի բանջարեղեններ և մրգեր, որոնց ձեռք բերման համար որոշ մարդիկ կտրոն են պահանջում, որոշները՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը