Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:07 14-06-2023

Փողից երբևէ չհրաժարված Նիկոլ Փաշինյանը այլևս չի ուզում, որ իր գիրքը վաճառվի

Մոտ 2 ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը երևանյան գրախանութներից «անհետացել» է։

«Երկրի հակառակ կողմը» գիրքը Փաշինյանը գրել է 2008 թվականին, այն նախ տպագրվել է Փաշինյանի ընտանեկան թերթում, իսկ 2018-ին՝ իշխանության գալուց հետո, այն խմբագրվեց և հրատարակվեց։

Փաշինյանի գիրքը 2018-2019 թվականներին դարձել էր երևանայն գրախանութների ամենավաճառվող գրքերից մեկը, դրա մասին նույնիսկ ինքը՝ Փաշինյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել․ «Ուրախ եմ, որ «Երկրի հակառակ կողմը» դեռ շարունակում է Երևանի գրախանութներում վաճառվող գրքերի Top-10-ի մեջ լինել: Կարդացեք հայ գրականություն, որովհետև հայ գրականությունը կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու»:



Փաշինյանը 2019 թվականի փետրվարի 16-ին էլ մասնակցել էր իր գրքի քննարկմանը, որն ավելի շատ մեծարման երեկո էր հիշեցնում։



Ինչպես «Անտարեսից» են հայտնում, «Երկրի հակառակ կողմը» գրքի նոր խմբաքանակ չի հրատարակվել։ Այն անգամ առկա չէ «Անտարեսի» գրախանութում՝ «Դարանում»։

Oragir.News-ը երևանյան մի քանի գրախանութներից հետաքրքրվել է, թե ինչով է պայամանավորված, որ տևական ժամանակ է՝ Փաշինայնի գիրքը վաճառքում չկա։

Պատասխանները նույնն էին՝ չի տպագրվում։

«Դարան» գրախանութից մեզ հայտնեցին, որ պահանջարկ չկա, դրա համար էլ չի տպագրվում։

Իսկ ահա մեկ այլ գրախանութից պատասխանեցին, որ հետաքրքրվողներ կան, և նրանք հիմնականում երիտասարդ տղաներ են՝ 18-25 տարեկան, բայց իրենց մոտ ևս առկա չէ։

Թեև Փաշինյանի վարկանիշն ընկել է, բայց պահանջարկ չլինելու պատճառով գիրքը չհրատարակելն ու գրախանութներում առկա չլինելն այնքան էլ համոզիչ չէ, քանի որ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահենրի գրքերն էլ ամենավաճառվողների ցանկում չեն, բայց գրեթե բոլոր գրախանութներում առկա են։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ դեպքեր գրանցվեցին, երբ քաղաքացիները պատռում և աղբամանն էին նետում Նիկոլ Փաշինյանի գիրքը, կարելի է ենթադրել, որ գրքերը գրախանութներից հավաքելու պատճառներից մեկը նաև հենց նման դեպքերից խուսափելն է։



Մյուս վարկածն այն է, որ Փաշինյանը փորձում է թաքցնել ժամանակին թղթին հանձնած իր «անկեղծ» մտքերը և գրքերը գրախանութներից հավաքելու կոնկրետ ցուցում, հրաման է տվել։ Ստացվում է, որ փողից երբևէ չհրաժարված Նիկոլ Փաշինյանը այլևս չի ուզում, որ իր գիրքը վաճառվի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել