Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:31 13-06-2023

Հաջող Հայաստան ունենալը ծանր ու բարդ աշխատանք է. Ռուբեն Վարդանյան

Վերջերս տարբեր տեղերից ավելի հաճախ եմ լսում այլընտրանքներ չունենալու մասին. Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետն օգտագործելը, վաղը միգուցե այլ կարմիր գիծ հատելու «այլընտրանք չենք ունենա»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաև նշել է. «Բարեբախտաբար, Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում: Բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն:

Ապագան մեր ձեռքերում է: Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն: Հնարավոր են տարբեր սցենարներ, որոնք մենք կարող ենք մշակել ու իրականացնել: Միայն մեր սեփական սցենարները կարող են մեզ դրական արդյունք ապահովել: Իսկ ոչինչ չանելը համարժեք է թույլ տալուն, որ մեր վերաբերյալ ուրիշների սցենարները իրականություն դառնան՝ մեզ համար բացասական հետևանքներով:

Մոտ մեկուկես տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց էին տվել Հայաստանի ապագայի հետ կապված սցենարների մասին: Ես պատասխանել էի, որ լուրջ ու գրագետ աշխատանքի դեպքում մենք հնարավորություն ունենք դառնալու հաջողակ երկիր, այնպիսին, ինչպիսին Ֆինլանդիան էր Երկրորդ համաշխարհայինից հետո: Կամ Շվեյցարիան, եթե գտնենք ու աշխարհին ցույց տանք մեր յուրահատկությունը:

Եվ հակառակը՝ սխալ քաղաքականությունը, որը, ցավոք, շարունակում է իրականացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարող է հանգեցնել բացասական սցենարի. կարող ենք հայտնվել պատժամիջոցների տակ ու անգամ կորցնել ինքնիշխանությունը, դառնալ աշխարհի համար ոչ կարևոր երկիր: Այդպիսի անցանկալի սցենարները հնարավոր են, եթե մենք ինքներս ոչինչ չանենք և թույլ տանք միայն, որ մեր հակառակորդները գործեն: Եվ հենց այդպիսի օտար, արտաքին սցենարների իրականացման են մեզ տանում Հայաստանի ներկայիս իշխանությունները: Սեփական ծրագիր չկա:

Իհարկե, հաջող Հայաստան ունենալը ծանր ու բարդ աշխատանք է: Բայց դա իրականանալի նպատակ է, պարզապես պետք է սեփական սցենարը գործարկել: Վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք Հայաստանը կամուրջ դարձնել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, դարձնել հաջողակ երկիր: Իսկ դրա համար ծայրահեղ կարևոր է Արցախը պահել հայկական», - գրել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ