Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:48 11-06-2023

Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը

Հունիսի 11-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։