copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:41 08-06-2023

Արցախի պետնախարարը հայտնել է տրամադրված բնակարաններում իրավիճակի ստուգման արդյունքները

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքն ուսումանսիրող հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին։

«Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը:

Հանձնաժողովի անդամները այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վաձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:

Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ:

Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ:

Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում