Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 03-06-2023

Հնդկաստանում երկաթուղային խոշոր աղետ է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 288 մարդ

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում երկու ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 288 մարդ, մոտ 900-ը՝ վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Նախնական տվյալներով Շալիմար-Կորոմանդել ճեպընթաց գնացքը նախօրեին տեղական ժամանակով ժամը 19։00-ին դուրս է եկել ռելսերից, և մի քանի վագոններ հայտնվել են այլ ուղու վրա, որով անցել է Էսվանտպուր-Խաորա ճեպընթացը: Նա բախվել է այս մեքենաներին, որից հետո, ըստ հնդիկ պաշտոնյաների, տեղի է ունեցել հերթական բախումը, այս անգամ բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերի վրա։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Սա Հնդկաստանում 1980-ականներից ի վեր ամենամեծ երկաթուղային վթարն է։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել։

Հաղորդվում է, որ վթարի վայր է ժամանել 200-ից ավելի շտապօգնության մեքենա, 100-ից ավելի բժիշկներ լրացուցիչ հերթապահություն են սահմանել։ Վթարի հետևանքով ողջ մնացած ուղեւորներից շատերը, ըստ ականատեսների, օգնության են հասել շրջված մեքենաներում գտնվողներին, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին և իր թվիթերյան էջում հայտնել, որ վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ արվում է հնարավոր ամեն ինչ՝ տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Փրկվածներից մեկը հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել է, որ երբ վթարը տեղի է ունեցել, 10-15 մարդ ընկել է իր վրա։ «Ես վնասել եմ ձեռքս ու պարանոցս, երբ մեքենայից իջա, տեսա, որ մեկը ձեռքը կորցրել է, մեկը՝ ոտքը, ինչ-որ մեկը այլանդակված դեմք ունի»,- ասել է նա։

Նշենք, որ Հնդկաստանն ունի աշխարհի ամենամեծ երկաթուղային ցանցերից մեկը: Այստեղ բավականին հաճախ են տեղի ունենում երկաթուղային վթարներ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդնում ենթակառուցվածքների բարելավման համար։

Հնդկաստանի ամենասարսափելի երկաթուղային աղետը տեղի է ունեցել 1981 թվականին, երբ Բիհար նահանգում ցիկլոնը գերբնակեցված մարդատար գնացքը քշեց գետը, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 800 մարդ:






Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել