Ուղիղ եթեր
copy image url
Միտք 3 տարի առաջ - 14:30 03-06-2023

Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան

Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա

Հասարակությունները, որոնք չեն վիրավորվում, սովորաբար շատ ծանր աղետներ են ստանում։ Վիրավորվելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։

Ներկայիս հայ հասարակությունը, ցավոք, չի վիրավորվում։

Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զենքերով են սպանել 5000 հայ, գրավել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է Էրդողանի երդմնակալությունը։ Ու հայ հասարակությունը չի վիրավորվում։

Հնում պատերազմ հաղթող կողմը պարտվածի թագավորին տանում էր որպես ռազմավար։ Հիմա լրիվ նույն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար, ցույց տալով, որ ջարդեցինք Հայաստանը, հաղթեցինք, սպանեցինք, հիմա էլ նրանց «Թագավորին» ենք բերել՝ ի տես։

Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։

Կարող է ժեստ անեն ու տեղում «ներում շնորհեն» նրան։ Դա էլ է ընդունված ավանդույթ։

Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլը դրանից կնեղվի, թե չէ, ինչ կզգա կամ չի զգա։ Ողբերգությունն այն է, որ հայ հասարակությունը դրանից չի վիրավորվելու։ Ու հարյուրավոր հայեր նրան դիմելու են «մեծարգո»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են