Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 21:56 02-06-2023

Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ․ այսօր Վազգեն Շուշանյանի հիշատակի օրն է

Մինչ հայրենի ափերից հեռու շահնուրյան հերոսները «նահանջում էին առանց երգի», Վազգեն Շուշանյանը պայքարում էր «իր հոգու խորքում Արարատ ունեցող» հերոսների գոյության համար։ Ու թեև իր «Սիրո և արկածի տղաքը» վեպում պատկերեց «իր հոգու խորքում Արարատ ունեցող մարդուն», բայց ինքն էլ ի վերջո բնակություն հաստատեց հայրենիքից հեռու․․․

Այսօր ֆրանսահայ գրող, հասարակական գործիչ Վազգեն Շուշանյանի հիշատակի օրն է։



«… Կ’անցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կ’անցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կ’անցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները՝ իրենց սուտ իմաստութեամբ: Հայո՛ց ազգ, քայլերդ դուրս մի նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն։ Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը եւս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա։ Ավելի լավ է սողալ այստեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա։ Ո՛չ մեկ նոր ելք այլեւս այս հողերեն: Ճակատագիրդ հո՛ս է, եւ սրբությունդ՝ հո՛ս, վասնզի հոսկե է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ եւ բոլոր ցորենները բարձրանալ գեղուղեշ, բոլոր ակոսներեն…»,- 1930-ական թթ․, երբ արդեն վերջնական բնակություն էրհաստատել Ֆրանսիայում իր օրագրերում գրել է Շուշանյանը։

Վազգեն Շուշանյանը ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոսթո քաղաքում։ 1906-1911 թվականներին սովորել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում։ 1915 թվականին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, որտեղ գրողի հարազատները զոհվում են թուրքական ջարդերի ժամանակ։

Որոշ ժամանակ կրթություն է ստացել Հայաստանում։ Կ. Պոլսում, Նյու Յորքում, Իզմիրում լինելուց հետո 1922 թվականին հաստատվել է Փարիզում։ Բանվորություն է արել Ռենոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում։ Սովորել է երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում՝ Սորբոնի համալսարանում։



Կյանքի վերջին տարիներին Շուշանյանը ազգային-հասարակական ակտիվ գործունեությամբ էր զբաղվում։

Մահացել է թոքերի հիվանդության անսպասելի սրումից Փարիզի ֆրանսիական մի հիվանդանոցում՝ միայնակ ու լքված։

Վազգեն Շուշանյանը պայքարի մարդ էր․ նա կարողացավ Հալեպի որբանոցներից վեր ելնել, զինադադարից հետո կրկին վերադառնալ Պոլիս, նա կարողացավ իր տեղը նվաճել ֆրանսահայ կյանքում։ Եվ ճակատագիրն ուր էլ նետեց նրան, մնաց հայի վերքը երգի վերածող տաղանդը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են