Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:53 02-06-2023

Մարդասիրական աղետ է կախվել մեր քույրերի ու եղբայրների վրա․ Պարգև Սրբազան

«Մարդասիրական աղետ է կախվել մեր քույրերի, եղբայրների վրա։ Գազ չկա, լույս չկա, բենզին չկա, ուտելիք չկա, օրը ցերեկով ցեղասպանություն է։ Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի Արցախի ժողովրդին, կամ հայաթափի։ Մենք պետք է սատարն կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։ Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։

Հայաստանի սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է»։ Այս մասին նախօրեին ԱՄՆ Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Նշենք, որ Գլենդելի հայությունն իր դժգոհությունն է արտահայտել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման դեմ։

«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ասել է Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում