copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:00 29-05-2023

194 մլն դրամ` անդամավճարներից, մոտ 9 մլն դրամի նվիրատվություն․ ՀՀԿ-ի 2022 թ․ տարեկան հաշվետվությունը

Oragir.News-ը նոր շարք է սկսում, որով կներկայացնի տարեկան հաշվետվություններն ու հայտարարագրերը։

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունները յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 31-ը հրապարակում են իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Նշենք, որ կուսակցությունների մուտքի և ելքի գումարը 25 մլն դրամ գերազանցելու դեպքում ենթակա են պարտադիր աուդիտի։

Այսօր կներկայացնենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2022 թ․ տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Դրամական միջոցների մնացորդը տարվա սկիզբին կազմել է 6,306,633․00 դրամ։

Նվիրատվություններից ստացված գումարը կազմել է 8,829,962․00 դրամ, ընդ որում 1600000 դրամ ստացվել է Դավիթ Հարությունյանից, 1500000 դրամ՝ Գեորգի Գաբրիելյանից, և 1 մլն դրամ՝ Սերգեյ Անտոնյանից։

Անդամավճարներից ստացված գումաը կազմել է 194,486,250.00 դրամ։

Անշարժ գույքի կառավարումից ստացված մուտքերը կազմել է 770,645.00 դրամ։ Եվս 24,287.00 դրամի եղել են այլ մուտքեր։

Տարեվերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 6,905,761.00 դրամ։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում