copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:45 29-05-2023

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես՝

– հաշվառման հասցեի վերաբերյալ,
– հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ ինչպես քաղաքացու, այնպես էլ նրա անչափահաս զավակների համար,
– անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:

Նշված տեղեկանքները Հարթակի միջոցով ստանալու համար անհրաժեշտ է անցնել խիստ նույնականացում (eID-ի կամ mID)՝ կիրառելով նույնականացման քարտը կարդացող սարք (եթե քարտը էլեկտրոնային կրիչով է) կամ բջջային օպերատորի կողմից ակտիվացված ծառայության միջոցով (եթե քարտն առանց էլեկտրոնային կրիչի է):

Ըստ աղբյուրի՝ հարթակը հնարավորություն է տալիս նաև այցելության ժամեր ամրագրել ՄՔԾ վարչական գրասենյակում: Առցանց հերթագրման համակարգը գործում է հետևյալ ծառայությունների համար.

– ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումի ներկայացում, խորհրդատվություն,
– օտարերկրացիներին մատուցվող ծառայություններ՝ կացության կարգավիճակի համար դիմում, հրավերի ձևակերպում կամ ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
– անձնագրային ծառայությունների ստացում գրասենյակի վարչական շենքում:

Հարթակը սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում կնպաստի անձնագրային ծառայություններում հերթերի կրճատմանը, քանի որ քաղաքացիները այդպիսով հնարավորություն են ստանում առցանց տարբերակով հաշվված րոպեների ընթացքում ստանալու QR կոդով վավերացված տեղեկանքներ:

Նշվում է, որ առաջիկայում կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։ Կայքն ունի նաև տեղեկատվական բնույթ ունի. նկարագրված են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը, պահանջվող փաստաթղթերը, ծառայության մատուցման ժամկետները և այլ մանրամասներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում