copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:45 28-05-2023

Էրդողան՝ 52.09%, Քըլըչդարօղլու՝ 47.91%, Թուրքիայում ավարտվում է ձայների հաշվարկի գործընթացը

Թուրքիայում գրեթե ավարտվում է այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ ամփոփվել է ընտրատեղամասերի 98.65%-ից ստացված արդյունքները։ Ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 52.09%-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.91%-ը։

Միևնույն ժամանակ դեռևս շարունակվում է արտասահմանյան քվեարկության արդյունքների մի մասի՝ շուրջ 60%-ի հաշվարկը։ Այս պահի դրությամբ արտասահմանյան քվեարկության առաջատարը նույնպես Էրդողանն է, ով ստացել է արտասահմանյան ձայների 59.33%-ը։

Հաշվի առնելով այս պահի դրությամբ առկա պատկերը՝ կարող ենք փաստել, որ այս պահին չամփոփված ձայներն այլևս չեն կարող փոխել ընտրությունների ընդհանուր արդյունքը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի