Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 28-05-2023

Քըլըչդարօղլուն վստահ է՝ իրեն կհաջողվի հաղթել ընտրությունների երկրորդ փուլում

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնակցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Քըլըչդարօղլուն քվեարկել է մայրաքաղաք Անկարայի արգենտինական դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։

Հաղորդվում է, որ Քըլչըդարօղլուն քվեարկությանը մասնակցել է կնոջ՝ Սելվի Քըլըչդարօղլուի և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի ուղեկցությամբ։

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի հաղթել ընտրությունների երկրորդ փուլում։ «Մենք հաղթելու ենք, կտեսնեք, ես վստահում եմ ժողովրդի կամքին։ Ժամանակ առ ժամանակ որոշակի խախտումներ են արտացոլվում, ուզում են կանխել, բայց մեր ընկերները քվեատուփի մոտ են և կատարում են իրենց առաքելությունը»,- ասել է նա։

Քեմալ Քըլչըդարօղլուն քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ ճնշումներից, ավտորիտար իշխանությունից ազատվելու, ինչպես նաև ազատությունը և ժողովրդավարությունը Թուրքիա բերելու համար։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը չափազանց կարևոր է, քանի որ դրանք տեղի են ունենում շատ ծանր պայմաններում։

Ընդդիմադիր գործիչը պնդել է, որ նկատմամբ կատարվել են բոլոր տեսակի զրպարտությունները։ Նա վստահություն է հայտնել, որ բնակչության ողջախոհության շնորհիվ Թուրքիայում կհաստատվի ժողովրդավարություն և ազատություն, որի արդյունքում մարդիկ կկարողանան հանգիստ քայլել այս երկրի փողոցներում և ազատորեն քննադատել քաղաքական գործիչներին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին

Ձեզ գուցե հետաքրքրի