Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 22:02 27-05-2023

Իմ հասցեին վերջերս հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, վիրավորանքներ


Կառավարության գործունեության և տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում իմ հասցեին վերջերս հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ, հայրենափրկության անվամբ ներկայացվող քաղաքական գործընթացների տակ քողարկված հայտարարություններ: Այս մասին գրառում է կատարել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Դրանցից որոշների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դրանց հեղինակները բացարձակ տեղեկացված չեն պետական կառավարումից, պետական համակարգից և այս կամ այն գործընթացին պետության միջամտության հնարավորություններից ու սահմանների թույլատրելիությունից, Արցախում ստեղծված իրավիճակից, որևէ դերակատարություն չունեն այդ իրավիճակից բխող խնդիրները մեղմելու գործում։

Ես բազմիցս եմ հայտարարել, որ գործադիր իշխանության ներկայացուցիչը պետք է լինի հանդուրժող ու քննադատության մտավախությունից զերծ, բայց դա չի նշանակում, որ ճշմարտությունը չներկայացնելով կամ զրպարտանքները չհերքելով պետք է թույլ տանք միասնականություն և համախմբվածություն քարոզող ոմանց ապատեղեկատվությամբ շեղելու կամ թունավորելու հասարակությանը:

Այդ նպատակով առաջիկա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս և կներկայացնեմ վերջին երեք ամսում կառավարության կողմից կատարված աշխատանքները և մի շարք գործընթացների վերաբերյալ իմ գնահատականները, դրա շրջանակում կանդրադառնամ նաև վերոհիշյալ հայտարարություններին:

Միաժամանակ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ստեփանակերտում և հեռավոր գյուղական համայնքներում ապրող մեր բազմաթիվ այն հայրենակիցներին, ովքեր զգալով կառավարության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքները, կանգնել են մեր կողքին և իրենց ակտիվ ներգրավվածությամբ ու ամենօրյա աշխատանքով նպաստում են կառավարության գործունեության ընթացքում թույլ տրվող թերություններն ու բացթողումները շտկելուն, իրենց կարգապահությամբ ու բարեխղճությամբ օրինակ են ծառայում մյուսների համար:

Շնորհակալություն եմ հայտնում Հանրային խորհրդի անդամներին հանրությանը հուզող հարցերը պարբերաբար մեզ ներկայացնելու և դրանց լուծմանն աջակցելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին, ովքեր իրենց վիշտն ու խնդիրները թողած՝ սրտացավորեն կանգնել են կառավարության կողքին և անձնուրաց նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և հոգատարությամբ են վերաբերում սեփական երկրին ու ժողովրդին՝ սատար ու աջակից լինելով ցանկացած իրավիճակում»:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»